Թրամփը Ռուսաստանի հետ վերջնագրի խաղ է խաղում. 50 օ՞ր, թե՞ 10՝ սոցիալական ցանցերում գրել է ՌԴ Անվտանգության խորհրդի փոխնախագահ Դմիտրի Մեդվեդևը։ «Նա պետք է հիշի երկու բան. 1. Ռուսաստանը Իսրայել կամ նույնիսկ Իրան չէ։ 2. Յուրաքանչյուր նոր վերջնագիր սպառնալիք է և քայլ դեպի պատերազմ։ Ոչ թե Ռուսաստանի և ՈՒկրաինայի միջև, այլ՝ իր սեփական երկրի հետ»,- սպառնացել է Մեդվեդևը:               
 

Ասում են...

Ասում են...
04.03.2011 | 00:00

...թե վարչապետ Տիգրան Սարգսյանի դեմ սկսված վերջին դեմարշը ղեկավարվում է որոշակի կենտրոնից, հիմնականում՝ պրոռուսական շերտերից, որոնց մեջ չգիտես ինչու կրկին հույս է արթնացել, թե Ռուսաստանն այնքան դեմ է արևմտյան «ուղղվածություն ունեցող» վարչապետին, որ «ուզում» է այդ պաշտոնում ռուսասեր մեկին տեսնել: Ինչը բացարձակապես կապ չունի ո՛չ իրականության և ո՛չ էլ Տիգրան Սարգսյանի «շուրջ» տեղի ունեցող «գործընթացների» հետ:
Բանն այն է, որ Սերժ Սարգսյանը Տիգրան Սարգսյանին ոչ միայն «պահելու» է մինչև խորհրդարանական ընտրություններ, այլև չի բացառվում, որ հենց նա ղեկավարի ՀՀԿ համամասնական ընտրացուցակը:
Ընդ որում, անկախ պատգամավոր Լյովա Խաչատրյանի և ԱԺ սոցիալական հարցերի հանձնաժողովի նախագահ Հակոբ Հակոբյանի վերջին բարձրաձայնումները բավականաչափ զայրացրել են ՀՀԿ «վերին պատասխանատուին», ու նա հրահանգել է «հարկավորներին»՝ համապատասխան զրույց ունենալ «թունելագործության» և ռեգիոնալ «համագործակցության» փորձի պակասից տառապող այդ պատգամավորների հետ, որպեսզի թե՛ վերջիններս, թե՛ նրանց պրոտեժեները «հեռու ման գան վարչապետից»:

Դիտվել է՝ 2248

Մեկնաբանություններ